ALMA Pharm
KOBALMA ԿոբԱԼՄԱ VitB12 սփրեյ 25մլ
KOBALMA ԿոբԱԼՄԱ VitB12 սփրեյ 25մլ
Անհնար է բեռնել վերցնելու հնարավորության մասին տեղեկությունները։
KOBALMA ԿոբԱԼՄԱ VitB12 սփրեյ 25մլ
Կիրառման ցուցումներ՝
- Նյարդային համակարգի առողջություն o Պաշտպանում է նյարդային
թաղանթները (միելին) o Նպաստում է նյարդերի
հաղորդունակությանն ու կենտրոնական նյարդային համակարգի
նորմալ աշխատանքին - Օգնում է կանխել հոգնածություն, նյարդային անկայունություն և
հիշողության թուլացում - Արյունաստեղծում o Անհրաժեշտ է կարմիր արյան բջիջների
(էրիթրոցիտների) սինթեզի համար
- B12-ի պակասը կարող է հանգեցնել սակավարյունության
(մակրոցիտար անեմիա)
- Մետաբոլիզմի կարգավորում o Մասնակցում է սպիտակուցների,
ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակությանը - Աջակցում է էներգիայի արտադրությանը բջիջներում
- Հոմոցիստեինի մակարդակի նվազեցում o Հոմոցիստեինի բարձր
մակարդակը համարվում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի
գործոն։ B12-ը նպաստում է դրա նվազեցմանը։
- ԴՆԹ-ի սինթեզ o B12-ը կարևոր է բջջային բաժանման ու աճի
համար, հատկապես հղիության ընթացքում ու մանկական տարիքում։
Կիրառման եղանակ՝
Մեծահասակներին՝ օրվա ընթացքում 1-ից 9 անգամ՝ յուրաքանչյուր անգամ 1
փչոցը (0.1 գ)՝ սննդի ժամանակ։
Օգտագործման տևողությունը՝ 1 ամիս, անհրաժեշտության դեպքում կարելի է
կրկնել։
Յուրաքանչյուր օգտագործումից առաջ լավ թափ տալ շիշը։
Նպատակը և կիրառումը՝
Վիտամին B12-ը կենսական կարևորություն ունեցող ջրալույծ վիտամին է, որը
մասնակցում է բազմաթիվ կենսաբանական գործընթացների։
Բաղադրություն
• Վիտամին B12 (Ցիանոկոբալամին)
• Ֆրուկտոզա
• Բնական բուրավետիչ «Մալինա»
• Սոյայի ֆոսֆոլիպիդներ
• Կալիումի սորբատ
Պակասի դեպքում՝
• Թմրություն կամ ցնցացող զգացողություն ձեռքերում ու ոտքերում
• Հիշողության վատացում, ուշադրության պակաս, մոռացկոտություն
• Քնի խանգարումներ
• Կոորդինացիայի խնդիրներ, հավասարակշռության կորուստ
• Դեպրեսիա, հոգեկան անկայունություն
• Մկանային թուլություն
• Մակրոցիտար անեմիա (մեծացած էռիթրոցիտներով սակավարյունություն)
• Սպիտակ ու կարմիր բջիջների քանակի նվազում
• Թուլություն, արագ հոգնածություն, սրտխփոց
• Մաշկի գունատություն կամ դեղնավուն երանգ
• Ախորժակի կորուստ
• Քաշի կորուստ
• Փորկապություն կամ լուծ
• Պակասը կարող է ազդել պտղի նյարդային համակարգի զարգացման վրա՝
հանգեցնելով լուրջ արատների։
Հակացուցումներ
• Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ
• Հղիություն
• Կրծքով կերակրման շրջան
Պիտանելիության ժամկետ՝ 2 տարի
Share
