Փոխանակում և վերադարձ

Փոխանակում և վերադարձ

Սույնով ներկայացնում ենք նմանօրինակ ապրանքներով փոխանակման կամ վերադարձի ոչ ենթակա, պատշաճ որակի, ոչ պարենային ապրանքների անվանացանկը:


Անվանացանկը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի N77 որոշումը:
Անվանացանկը՝ ստորև.

1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից

առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ,

տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ),


2. Դեղորայք


3. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ,

շինյոններ և այլն)


4. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ՝ բացառությամբ օծանելիքի